Ընկերության մասին

Ընկերությունը հիմնվել է 2000թ.-ի մարտի 10-ին Ա/Ձ Հարություն Սարգսյանի կողմից։

RealRoom Advertising-ը գովազդային գործակալություն է, որն իր հաճախորդներին առաջարկում է տարբեր չափի, ձևի և բնույթի արտաքին գովազդներ, 2D և 3D լազերային և ֆրեզային կտրման, փորագրության, ինչպես նաև տպագրության ծառայություններ։

Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ գործակալությունը արժանացել է հաճախորդների վստահությանը և գործընկերների շրջանում ձեռք բերել անթերի գործարարի համբավ:

Մեր արժեքները

Ազնվություն

Մենք կարևորում ենք ուշադիր և ազնիվ վերաբերմունքը մեր հաճախորդների նկատմամբ։

Հուսալիություն

Մենք ջանք և եռանդ չենք խնայում մեր բոլոր հաճախորդներին գոհացնելու համար։

Բարձր որակ

Մեր առաջնային նպատակներից է հաճախորդներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը։

Նորարարություն

Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցների նորարարական մոտեցումները և մշտապես թարմացնում ենք մեր տեխնոլոգիաները։

Հիմնադիր տնօրեն

Մարտիրոսյան Էլիզաբեթ

RealRoom-ի հիմնադիր տնօրեն

Ավարտել է Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջը գերազանց։ Սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Տիրապետում է CoralDraw, Adobe Photoshop գրաֆիկական ծրագրերին, ինչպես նաև հաստոցների կառավարումն ապահովող ArtCAM և RDWorks(ThunderLaser) ծրագրերին։

Ինչ են ասում մեր հաճախորդները

Աշխատանքները կատարեցին ժամանակին և որակով, որի համար շնորհակալ ենք։ Խորհուրդ կտանք բոլորին։

Տեսնելով RealRoom-ի կողմից կատարված մի քանի աշխատանքներ որոշեցինք մենք էլ օգտվել այս կազմակերպությունից և կատարված աշխատանքները կգնահատենք գերազանց։

RealRoom-ը ոչ միայն արդարեցրեց, այլև գերազանցեց մեր բոլոր սպասելիքները։ Աշխատում են արագ և ամենակարևորը բարձր որակով։

Արտաքին գովազդի կամ տպագրության ցանկացած գործ միշտ RealRoom-ին եմ վստահում, երբեք հուսախաբ չեն անում։

RealRoom-ի մասին լսեցի իմ ծանոթներից, և կարող եմ հավաստել, որ արագ և որակով են կատարում բոլոր աշխատանքները։